ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՊԵԿ նախագահը պայքարելու է ստվերի դեմ

ՊԵԿ նախագահը պայքարելու է ստվերի դեմ
07.11.2016 | 17:18

Գործունեությանս ընթացքում նախ և առաջ պայքարելու եմ ստվերի դեմ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե ինչպես է պայքարելու:

«25 տարի եղել եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և ծանոթ եմ դաշտի խնդիրներին։ Պայքարելու եմ ստվերի դեմ։ Կպայքարեմ, կտեսնեք»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունից հետո եղե՞լ են ներկրումների հետ կապված խոչընդոտների ահազանգեր, Վարդան Հարությունյանը նշեց. «Վառելիք և բանան ներկրող ունենք։ 1-2 մեքենայով բանան արդեն ներկրվել է։ Հարկային և մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»: Նա ընդգծեց, որ ծանոթ է ոլորտի խնդիրներին, բայց դրանց լուծման համար իրեն ժամանակ է պետք։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ